Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը կնվիրվի Հրաչյա Թամրազյանի հիշատակին

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը կնվիրվի Հրաչյա Թամրազյանի հիշատակին
22.10.2016 | 21:16

Հոկտեմբերի 28-29-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի հիշատակին:


Մատենադարանից հայտնում են, որ գիտաժողովին զեկուցումներ կկարդան նարեկացիագիտության ոլորտի անվանի գիտնականներ՝ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտին, Ժան-Պիեր Մահեն, Հ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, Հ. Լևոն Արք. Զեքիյանը, Թեո Մարտին Վան Լինտը և ուրիշներ:


Գիտաժողովի ընթացքում տեղի են ունենալու նաև գրքերի շնորհանդեսներ՝ Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ), Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» իտալերենի թարգմանությունը, Հ. Լևոն Արք. Զեքիյանի, Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» ֆրանսերենի թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի, Սեյրանուշ Մանուկյանի և Դավիթ Ղազարյանի «Գրիգոր Նարեկացին միջնադարյան մանրանկարներում» (ալբոմ-ուսումնասիրություն):

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ